Զարգացման Հայկական Բանկի ակտիվները 2013-ի ավարտին կազմել են 70 մլրդ դրամ, պարտավորությունները` ավելի քան 60 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով համապատասխանաբար 37.4% եւ 42.8%-ով:Հաճախորդների թիվը տարեսկզբի համեմատ աճել է 29%-ով:Ինչպես հաղորդում Է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը:«Ակտիվների աճի տեմպով համակարգում Բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը, պարտավորությունների աճի տեմպով` 4-րդ` գերազանցելով համակարգի ակտիվների միջին աճի տեմպը 64%-ով, իսկ պարտավորություններինը` 78%-ով: Մեր որդեգրած ռազմավարության շնորհիվ վերջին երեք տարում Բանկի ակտիվների ու պարտավորությունների ծավալն աճել է ավելի քան 3 անգամ, ժամկետային ավանդները` մոտ 6 անգամ, իսկ ֆիզիկական անձանց ավանդները` 7 անգամ»,-ասել է ԶՀԲ-ի Վարչության նախագահը:Նրա փոխանցմամբ, ներկայումս Բանկի վարկային պորտֆելը մոտ 37 մլրդ դրամ է, որի կեսից ավելին ուղղված է ՓՄՁ վարկավորմանը: Tweet Դիտում՝ 2151