ՄՄ-ին միանալուց հետո սննդամթերք արտադրողներից 40-ի փոխարեն կպահանջվի 4 սերտիֆիկատ

24.02.2014 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մաքսային միության տարածք ցանկացած կենդանական ծագում ունեցող մթերք ներկրելու համար սննդամթերք արտադրողները պետք է ունենան շուրջ 40 սերտիֆիկատ:

Սանիտարական, ֆիտոսանիտարական անասնաբուժական միջոցառումների հարցերով ՄՄ անդամակցելու աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Դավթյանն այսօր ասել է, որ ՄՄ անդամ երկիր դառնալուց հետո, մեր արտադրողների համար անհրաժեշտ սերտիֆիկատների քանակը կկրճատվի մինչեւ 4-ը:

Նրա խոսքով, այդ չորս սերտիֆիկատով արտադրված սննդամթերքը կարող է իրացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՄՄ տարածքում:

Դիտում՝ 1477

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW