ՍԴ-ն որոշել է ժամանակավորապես կասեցնել կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին օրենքի գործողությունը

24.01.2014 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունը, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014թ. մարտի 28-ին բանավոր ընթացակարգով:

Դիտում՝ 2392

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW