Սոցիալապես անապահով ընտանիքները 1 խմ գազի դիմաց կվճարեն 100 դրամ
23.01.2014 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարությունը շարունակելու է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Կառավարության այսօրվա նիստում Տիգրան Սարգսյանն հիշեցրել է, որ գազի գնի փոփոխությունից հետո գազի 1 խորանարդ մետրի սակագինը դարձել է 156 դրամ, եւ
սոցիալապես անապահով ընտանիքների համար կառավարությունը փոխհատուցելու է այդ գումարի 56 դրամը:
Վարչապետը հանձնարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների եւ աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան որոշում պատրաստել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: