Bloomberg-ի հրապարակած վարկանիշում Հայաստանը վերջին տեղում է
22.01.2014 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.bloomberg.com

Bloomberg գործակալության հրապարակած նոր վարկանիշային աղյուսակի համաձայն, Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում բիզնես վարելու համար նախընտրելի 21 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը:
Բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշային աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 18-րդ, Ուկրաինան` 15-րդ, Ռուսաստանը` 7-րդ, իսկ Թուրքիան` 5-րդ հորիզոնականը: Ադրբեջանն այս ցուցակում ընդգրկված չէ: Առաջին երեք հորիզոնականներում են, համապատասխանաբար, Լեհաստանը, Չեխիան եւ Հունգարիան:
Bloomberg-ի՝ բիզնեսի համար լավագույն երկրների վարկանիշը կազմվել է` հաշվի առնելով այդ երկրների գործարար եւ տնտեսական մթնոլորտը:
Հորիզոնականների դասավորությունը որոշվել է՝ հիմնվելով 6 գործոնների վրա, այդ թվում՝ տնտեսական ինտեգրացման աստիճանը, բիզնես սկսելու համար պայմանների աստիճանը եւ այլն:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: