Անելիք Բանկի աշխատակիցները կունենան անվճար բժշկական ապահովագրություն

17.01.2014 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014 թ-ին Անելիք Բանկն իր աշխատակիցների համար բանկի հաշվին կիրականացնի անվճար բժշկական ապահովագրություն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Անելիք Բանկում, բժշկական ապահովագրությունը ներառելու է տարբեր բուժծառայություններ, ինչի շնորհիվ բանկի աշխատակիցները կկարողանան հնարավոր հիվանդությունների դեպքում օգտվել բուժման համար անհրաժեշտ վճարներից:

«Առողջության պահպանումը շատ կարեւոր է յուրաքանչյուր մարդու համար, որի պահպանման եւ վերականգնման ճանապարհին բանկը կլինի իր աշխատակիցների կողքին: Անվճար բժշկական ապահովագրության միջոցով մենք փորձում ենք չեզոքացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների անսպասելի եւ լուրջ հիվանդությունների բուժման ծախսերի հետ կապված ռիսկերը: Նրանք արդեն վստահ կլինեն, որ առողջության հետ կապված խնդիրների դեպքում կստանան ֆինանսական աջակցություն եւ չեն կանգնի դժվարություններ հարուցող լրացուցիչ խնդիրների առջեւ»,- նշել է Անելիք Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:


Դիտում՝ 1778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW