Գազի գինը կարող է նվազել սպառման ծավալների ավելացման դեպքում, ասել է վարչապետը

27.12.2013 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանում գազի գինը կարող է նվազել սպառման ծավալների ավելացման դեպքում:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, թե ինչո՞ւ 1000 խմ-ն գազը սահմանի վրա արժե $189, իսկ քաղաքացուն վաճառվում է մոտ $350-ով` կառավարության ղեկավարն ասել է հետեւյալը.

«Եթե հաշվի առնենք, որ 1000 խմ գազի համար քաղաքացին վճարում է $340 դոլար, իսկ տնտեսվարողները $270, ապա միջին գինը կազմում է $310:  Համաձայն եմ, որ դա բարձր գին է, սակայն գնագոյացման մեխանիզմը մենք արդեն ներկայացրել ենք»:

«Եթե լինեն նոր` մեծածավալ ներդրումներ, կաճեն սպառման ծավալները ու գազի գինը կնվազի»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ պետությունը սուբսիդավորում է սոցիալապես անապահով խավերին, ինչը կշարունակվի նաեւ 2014-ին:

Դիտում՝ 1646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW