Հայաստանում խաղատնային գործունեությամբ թույլատրվում է զբաղվել 40 մլրդ դրամ ներդնելու դեպքում

26.12.2013 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել “Օնիրա քլաբ” ՍՊԸ ժամանցի եւ հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ 40 մլրդ դրամ ներդրումներ կատարելու դեպքում կազմակերպությունները թույլտվություն են ստանում զբաղվել խաղատնային գործունեությամբ:

Վարչապետը հավելել է, որ այս որոշմամբ առաջին անգամ կկիրառվեն «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի դրույթները եւ պահանջները:

“Օնիրա քլաբ” ընկերությունը նախատեսում է խաղատուն կառուցել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երեւան-Աբովյան խճուղում:

Նշենք, որ կազմակերպությունները խաղատնային գործունեություն կարող են ծավալել միայն կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:

Դիտում՝ 3489

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW