ՎՏԲ-Հայաստան Բանկում աճել է Միասնական բանկոմատային ցանցի գործարքների թիվը

17.12.2013 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների կողմից ՎՏԲ Խմբի Միասնական բանկոմատային ցանցի միջոցով կատարած գործարքների թիվը 2011թ. հունիսին այդ համակարգին միանալուց ի վեր եռապատկվել է:

Միասնական բանկոմատային ցանցի միջոցով այս ընթացքում կատարվել է 31 550 գործարք` $5 148 022 ընդհանուր արժողությամբ: Առավել շատ գործարքներ այս ժամանակահատվածում կատարվել են Ռուսաստանի բանկոմատներում` $4 429 242 ընդհանուր արժողությամբ 27 730 գործարք, երկրորդ տեղում է Ուկրաինան` 1 780 գործարք $285 552 արժողությամբ:

2011թ. հունիսից ՎՏԲ-Հայաստան Բանկը գործող VISA Gold, VISA Business եւ VISA Platinum քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան/ եւ Վրաստանում ՎՏԲ Խմբի բանկերի ավելի քան 7000 բանկոմատներում կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի միեւնույն միջնորդավճարով:

ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում հաճախորդը ՎՏԲ Խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել «գեոլոկացիա» ծառայության օգնությամբ: Այս ծառայությունն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների տեղակայման վայրի եւ հնարավորությունների մասին: ՎՏԲ Խմբի բանկոմատների ինտերակտիվ քարտեզը հասանելի է նաեւ բջջային հեռախոսների Apple Store-ում եւ Android Market–ում:

Միասնական բանկոմատային ցանցը նաեւ հնարավորություն է ընձեռում օգտվել «ՎՏԲ-Աշխարհ» բացառիկ փաթեթային առաջարկից, որը նախատեսված է հաճախակի ճանապարհորդող, գործուղումների մեկնող եւ արտերկրում աշխատող հաճախորդների համար:

ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը ներառում է Visa Classic դեբետային քարտ ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում ՎՏԲ Խմբի անդամ բանկերի ավելի քան 7000 բանկոմատներում 0% կանխիկացմամբ, VTB-Transfer քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին. պետք է ընդամենը զանգահարել բանկի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, եւ գումարը կմուտքագրվի քարտին արտոնյալ փոխարժեքով:

Փաթեթը ներառում է նաեւ ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական եւ ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն եւ ստանալ տեղեկատվություն քարտի հաշվեկշռի մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսեւ. «ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի շնորհիվ, որի մասնակիցն է նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկը, մենք առաջարկում ենք մեր հաճախրդներին սեփական միջոցները կամ փոխառությունները կառավարելու պարզ ու հարմար ծառայություն հանգստանալու կամ արտերկրում աշխատելու ընթացքում: ՎՏԲ խմբի բանկերի ցանցում կանխիկացման սակագները  չեն տարբերվում ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագներից: Մեր հաճախորդները կարող են օգտվել այդ առավելությունից 7 երկրների առավել քան 7000 բանկոմատների միջոցով»:

Դիտում՝ 3486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW