ԱՄՆ ՄԶԳ-ն առաջիկա 5 տարում Հայաստանում կիրացնի $ 100-ից 120 մլն

11.12.2013 | 18:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն այսօր ներկայացրել է 2013-2018թթ.-ների Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որն ընդգրկում է տնտեսական աճի, կառավարման, առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների ոլորտները:

«Առաջիկա հինգ տարիներն ընդգրկող այս ռազմավարությունը  պարունակում է թարմ գաղափարներ: Մանրակրկիտ ուսումնասիրել եւ ընտրել ենք փոփոխությունների հնարավորություն ունեցող այն ոլորտները, որտեղ ԱՄՆ կառավարությունը կարող է առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ: ԱՄՆ-ն ներկայացված ռազմավարությունը դիտարկում է որպես տեղական կարողությունների զարգացման լավ հնարավորություն` ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության  եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում», - հայտարարել է Հիլիարդը:

Ծրագրի բյուջեն, Քարեն Հիլիարդի խոսքերով, կկազմի $ 100-ից 120 միլիոն:

ԱՄՆ ՄԶԳ հրապարակած ռազմավարության նպատակն է Հայաստանում ավելի ներառական եւ կայուն տնտեսական աճի արձանագրումը, որը կարող է իրականացվել տնտեսական հնարավորությունների խթանման, մրցունակ տնտեսության կայացման,  աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ ձեռնարկությունների համար շուկաների ու ռեսուրսների հասանելիությունն ավելացնելու միջոցով: Կարեւորվել է ռազմավարական ռեսուրսների, այդ թվում ջրի եւ էներգիայի կառավարման բարելավման ուղղությամբ աշխատանքները:

Դիտում՝ 1591

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW