«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ. երեք եռամսյակում կազմել է 337 մլրդ 807.61 մլն դրամ, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները կազմել են 131 մլրդ 613.73 մլն դրամ, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 206 մլրդ 193.88 մլն: Ընդ որում` 2013թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշվի բացման իրականացվել է 28 մլրդ 015.61 մլն դրամի փոխանցում, որից դեպի Հայաստան` 25 մլրդ 666.88 մլն դրամ, իսկ Հայաստանից` 2 մլրդ 348.73 մլն դրամ: Մինչեւ 2013թ. տարեվերջ Բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը 40%-ով` նախորդ ժամանակահատվածի համեմատ:Հիշեցնենք, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ "MONEYGRAM", "ANELIK", "БЫСТРАЯ ПОЧТА", "UNISTREAM", “AVERS”, “INTELEXPRESS”, “COINSTAR MONEY TRANSFER”, RIA MONEY TRANSFER համակարգերով, “Գազպրոմբանկ-Էքսպրես” առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաեւ բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ` միեւնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: Tweet Դիտում՝ 2717