Անելիք Բանկը գործարկում է նոր գյուղատնտեսական վարկատեսակներ

29.11.2013 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը դեկտեմբերի 2-ից հաճախորդներին կառաջարկի նոր գյուղատնտեսական վարկատեսակներ՝ նախատեսված ինչպես խոշոր, անպես էլ միջին ու մանր տնտեսվարողների համար:

Վարկերը հաճախորդներին առավել հասանելի դարձնելու նպատակով բանկն առաջարկում է տրամադրման 3 տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ եւ ոսկու գրավով ապահովվածությամբ:

Ինչպես հայտնել են բանկում, վարկատեսակների առավելագույն գումարը դրամով տրամադրման դեպքում կազմում է 20 մլն, իսկ ԱՄՆ դոլարով` 100 հազար: Վարկի առավելագույն ժամկետը 7 տարի է:

«Գաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարեւոր ճյուղերից է գյուղատնտեսությունը, եւ Անելիք Բանկն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը: Վստահ եմ, որ բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները, եւ մեր առաջարկած վարկատեսակները կօգնեն նրանց իրենց տնտեսության զարգացման գործում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

Դիտում՝ 4004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW