Շնորհավորում ենք բանկերի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

22.11.2013 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։

20 տարի առաջ՝ 1993 թվականի նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը եւ առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։

Մեդիամաքս-ի եւ Banks.am պորտալի անունից շնորհավորում ենք Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատողներին: Մաղթում ենք ֆինանսական կայունություն, գործնական հաջողություններ եւ անձնական երջանկություն:

Հարգելի գործընկերներ.

Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը՝ ուղղված ոլորտի ձեռքբերումների եւ խնդիրների լուսաբանմանը, ինչպես նաեւ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը: Միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ մեր համատեղ  աշխատանքը դեռեւս աճի մեծ ներուժ ունի, ուստի պատրաստ ենք քննարկել եւ միասին իրագործել  համագործակցության ամենատարբեր ձեւաչափերը:

Դրամի 20-ամյակին նվիրված մեր հատուկ հոդվածը կարդացեք այստեղ:

Դիտում՝ 6210

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW