Համաշխարհային բանկի հրապարակված բիզնես վարելու դյուրինության Doing Business 2014 զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է 3 կետով` 189 երկրների ցանկում զբաղեցնելով 37-րդ հորիզոնականը:Հայաստանը առաջադիմել է ցանկում իր տեղը կանխորոշող 10 ենթավարկանիշներից 3-ով. բիզնեսի հիմնում՝ 4 կետով (6-րդ տեղ); հարկերի վճարում՝ 9 կետով (103-րդ տեղ); պայմանագրերի կիրարկում՝ 5 կետով (112-րդ տեղ):Ենթավարկանիշներից 6-ով արձանագրվել է հետընթաց. շինարարական թույլտվությունների ստացում՝ 8 կետով (79-րդ տեղ); էլեկտրականության միացում՝ 2 կետով (109-րդ տեղ); սեփականության գրանցում՝ 1 կետով (5-րդ տեղ); վարկերի հասանելիություն՝ 2 կետով (42-րդ տեղ); ներդրողների պաշտպանություն՝ 1 կետով (22-րդ տեղ) եւ միջազգային առեւտուր վարելու դյուրինություն՝ 1 կետով (117-րդ տեղ): Անփոփոխ է մնացել Հայաստանի դիրքը անվճարունակության հարցերի կարգավորման մասով՝ 76-րդ տեղ: Ցանկում Հայաստանը դիրքավորվել է Բելգիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Վրաստանը վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում է, զբաղեցնելով 8-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 70-րդ տեղում է: Առաջին 3 տեղերը զբաղեցրել են Սինգապուրը, Հոնգ Կոնգը եւ Նոր Զելանդիան: Հայաստանին վերաբերող զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ, ողջ զեկույցին՝ այստեղ: Tweet Դիտում՝ 3699