Կառավարությունը փորձում է ապահովագրել իրեն, ասել է տնտեսագետը

23.10.2013 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր կարծիք է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2014-ի պետական բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշի   իջեցումը 6,3%-ից մինչեւ 5,2% վկայում է այն մասին, որ կառավարությունը փորձում է ապահովագրել իրեն:

«Այս եւ այլ փոփոխությունները խոսում են այն մասին, որ կառավարությունը մտահոգություններ ունի 2014-ի բյուջեի կատարման վերաբերյալ», - ասել է նա:

«Բյուջեի նախագծում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ցուցանիշներն էական փոփոխություններ են կրել եւ իջեցվել մոտ 48 մլրդ դրամով», - նկատել է Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի կարծիքով, այս ամենի վրա ազդեցություն ունի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, որով «Հայաստանը փոխեց իր զարգացման ուղղությունը»:

«Վերջին տարիներին  Հայաստանի տնտեսությունը ստատիկ զարգացում էր ապրում եւ մեծ չափով կախված էր արտաքին գործոններից` տրանսֆերներ, օտարերկրյա ներդրումներ, որոնք որոշակիորեն տնտեսական աճ էին ապահովում: Այժմ մի վիճակ է, երբ Հայաստանի շուրջ արտաքին առումով դատարկություն եւ անորոշություն է ստեղծվել, ու եթե ստատիկ զարգացման դեպքում հնարավորություն կար մտնել դինամիկ զարգացման փուլ, ապա հիմա հստակորեն ամրագրվել է կախյալ զարգացման ուղին»,-ասել է Աշոտ Եղիազարյանը:    

Դիտում՝ 1559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai