Սերժ Սարգսյանը ցանկանում է վերականգնել Սեւանի իշխանի պաշարները

21.10.2013 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ստեղծվել է Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, խորհրդի նախագահ է նշանակվել Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ամփոփել Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի եւ ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել Սեւանա լճում իշխանի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

Դիտում՝ 1830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW