Սիգարոնը կվերսկսի՞ արտադրանքի արտահանումը

17.10.2013 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր երկարաձգել է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը մինչեւ 2014թ. մայիսի  5-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ «ընկերությունն որոշակի դժվարություններ է ունեցել արտադրանքի վերամշակման հետ կապված»:

Կառավարության որոշման հավելվածի համաձայն, ընկերության «բնականոն գործունեությունը խաթարված լինելու պատճառով մոտ 9 ամիս այն արտադրություն չի տվել»:

Վահրամ Ավանեսյանը հավելել է, որ այս որոշմամբ կստեղծվի հնարավորություն վերամշակման աշխատանքները ավարտելու եւ արտադրանքն արտահանելու համար:

«ՍՊՍ Սիգարոն»-ը կվերսկսի արտահանումը 2 ամսից:

Դիտում՝ 2773

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW