Երեւանում կբացվի «ԿԱՄԱԶ»-ի տեխսպասարկման կենտրոնը եւ ցուցասրահը

03.10.2013 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 4-ին Երեւանում կբացվի «ԿԱՄԱԶ» մեքենաշինական ընկերության տեխնիկական սպասարկման կենտրոնը եւ ցուցասրահը:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հաղորդել է  «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Գալստյանը, կենտրոնը տեղակայված է Արտաշատի խճուղի 2/2 հասցեում, եւ զբաղեցնում է 0.7 հա տարածք:  

«Կենտրոնը համալրված է «Կամազ» մակնիշի մեքենաների վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով եւ տարեկան կարող է սպասարկել 300-500 մեքենա»,- ասել է Սերգեյ Գալստյանը:

«ԿԱՄԱԶ»-ի տեխսպասարկման կենտրոնի եւ ցուցասրահի բացմանը ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ «ԿԱՄԱԶ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

Հոկտեմբերի 5-ը ցուցասրահում եւ տեխնիկական սպասարկման կենտրոնում հայտարարված է «Բաց դռների օր»:

«ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ-ն համատեղ ռուս-հայկական ձեռնարկություն է, որը հանդիսանում է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Դիտում՝ 7196

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW