Ամփոփվել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի արդյունքները (ֆոտոշարք)

27.09.2013 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունն այսօր ամփոփել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային արշավի արդյունքները, որի ընթացքում կայացած խաղարկության ժամանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 Visa քարտապան շահել է արժեքավոր նվերներ:

Ակցիայի շրջանակներում առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջեւ խաղարկվել են 100 արժեքավոր մրցանակներ, որոնց թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 հավաստագիր` -1% վարկի եւ +1%՝ ավանդի համար:

Գլխավոր մրցանակին` ուղեւորության դեպի Իտալիա երկու անձի համար, արժանացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապան Հայկ Մնացականյանը, ում փոխարեն մրցանակը ստացավ նրա կինը: «Իմ ամուսինն ասել էր ինձ գնալ ու առանց գլխավոր մրցանակի չվերադառնալ»,- կատակել է նա:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը շնորհավորել է գլխավոր մրցանակակրին եւ տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերին կհայտարարվի նմանատիպ նոր ակցիայի մեկնարկի մասին, որի հաղթողը կստանա հնարավորություն մեկնել հաջորդ տարի Սոչի՝ Օլիմպիական խաղերին:

2013թ. մայիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը գործող ակցիայի շրջանակներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը կրկնապատկվել է, այդ թվում 50%-ով ավելացել է շրջանառությունը Visa քարտերով:

Դիտում՝ 3936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW