«Ապագայում մեզ սպասում է ռուբլու միասնական գոտի», կանխատեսում է Բագրատյանը

18.09.2013 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցը պետք է դրվի հանրաքվեի, այսօր ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Բնականաբար, հասկանում եմ, որ հանրաքվեի արդյունքները կարող են կեղծվել, որպեսզի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը լեգիտիմացվի», - ասել է նա:

Հրանտ Բագրատյանի կարծիքով, Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Հայաստանն որոշակի քայլեր պետք է նախաձեռնի, համապատասխան հանձնաժողով ստեղծի, ռուսական կողմից ժամկետներ պահանջի՝ երկրի տնտեսությունը նոր իրավիճակին նախապատրաստելու համար:

Պատգամավորը կանխատեսում է, որ «ապագայում մեզ սպասում է ռուբլու միասնական գոտի, անհնար է պատկերացնել լիարժեք Մաքսային միությունն առանց ռուբլու գոտու»:

Հրանտ Բագրատյանն ասել է, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցում կան նաեւ դրական կողմեր, մասնավորապես, Հայաստանի կոնյակագործություն եւ գինեգործության զարգացումը:   

Դիտում՝ 5340

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW