2013թ. առաջին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալն ավելացել է 5.3 մլրդ դրամով: Ընդ որում, ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալն ավելացել է 4.0 մլրդ դրամով:Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների քանակն ավելացել է 430-ով, դրանցից ռեզիդենտների ժամկետային ավանդներն ավելացել են 399-ով:«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 30.06.2013 թ-ի դրությամբ կազմել է 29.8 մլրդ դրամ: Ընդ որում, ռեզիդենտներին բաժին է ընկել 23.4 մլրդ դրամ: 30.06.2013 թ-ի դրությամբ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների քանակը կազմել է 4297, որանցից 4047-ը ռեզիդենտների ժամկետային ավանդներն են: Tweet Դիտում՝ 2708