«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այսօր նշել է իր 15-ամյակը: Միջոցառմանը ներկա էին կազմակերպության աշխատակիցները, գործընկերներն ու վարկառուները:Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Արեգակ» ՈՒՎԿ հիմնադիր եւ միակ բաժնետեր ԱՄՔՈՐ ԱՄՆ կազմակերպության նախագահի եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի շնորհավորական ուղերձները: Արեգակ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության բաժնետիրոջը, գործընկերներին եւ վարկառուներին` «վստահության եւ համատեղ աշխատանքի համար»:««Արեգակ» ՈՒՎԿ-ն Հայաստանում գործող ամենախոշոր վարկային կազմակերպությունն է: Ունենք հանրապետական ծածկույթ` մասնաճյուղեր ՀՀ բոլոր մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում եւ 30 հազարից ավել վարկառուներ: Ներկայումս մեր առաջնային նպատակը կայունությունը պահպանելն է»,- ասել է Մարիամ Եսայանը:Միջոցառման ընթացքում ուսման վարձերի հավաստագրեր են հանձնել «Արեգակ» ՈՒՎԿ հիմնադիր եւ միակ բաժնետեր ԱՄՔՈՐ ԱՄՆ կազմակերպության Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրի մասնակիցներին:«ԱՄՔՈՐ ԱՄՆ-ն, լինելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող կազմակերպություն, իր եկամտի զգալի մասը ներդնում է Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրի մեջ: Ծրագրի շահառուներն են «Արեգակ» ՈՒՎԿ-ի լավագույն վարկառուների երեխաները»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Արեգակ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը: Ծրագրի մեկնարկից մինչ օրս, երեք կիսամյակի ընթացքում, տրամադրվել է շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր գումարով 1000 կրթաթոշակ: Tweet Դիտում՝ 39539