«Վահագնի» թաղամասում կիրագործվի «Հայաստան սքանչավայր» ծրագիրը

09.09.2013 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բարերար Վահագն Հովնանյանի հրավերով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է «Վահագնի» թաղամաս:

Մանրակերտի եւ նախագծերի վրա տեղում քաղաքապետին է ներկայացվել «Հայաստան սքանչավայր» ծրագիրը:  Շուրջ 75 000 քմ տարածքի վրա նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը:  

Ծրագրի ղեկավարի խոսքով, բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ եւ պատմական այլ հիշարժան ու կարեւոր կառույցներ:

Տարոն Մարգարյանն ասել է, որ քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ծրագրի հնարավորին շուտ կյանքի կոչման հարցում:  

Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաեւ թաղամասի կառուցապատման շարունակականության եւ ընդլայնման ծրագիրը:

Դիտում՝ 1728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW