Գազպրոմբանկի մասնագետները հանդիպել են Առէկսիմբանկի VIP-հաճախորդների հետ

06.09.2013 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գազպրոմբանկի խմբի ընկերությունների միջեւ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում այսօր «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Գազպրոմբանկի Անհատական բանկային սպասարկման դեպարտամենտի պատվիրակության եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդների ու աշխատակիցների միջեւ:

Հանդիպման նպատակն էր`բանկի խոշոր հաճախորդներին ծանոթացնել Գազպրոմբանկի կողմից առաջարկվող լայն ներդրումային հնարավորությունների հետ:

Գազպրոմբանկը շուրջ 16 տարի զբաղվում է անհատական սպասարկում գերադասող հաճախորդների միջոցների կառավարմամբ եւ ընդգրկված է Private Banking-ի ռուսաստանյան շուկայի առաջատար եռյակում:

Դիտում՝ 5084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW