2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 5.5% աճ` հասցնելով այն մինչեւ 97.4 մլրդ ՀՀ դրամ:Բանկի ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) մասնաբաժինը կազմում է 76.6%: Ընդ որում` հաշվետու վեց ամիսների ընթացքում բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 3.8%-ով`ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 127.1 մլրդ ՀՀ դրամ:2013թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են 109.9 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 4.1%-ով, ընդհանուր կապիտալը կազմել է 17.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ ՀՀ դրամ: Tweet Դիտում՝ 2800