E-payments.am համակարգով այսուհետ կարելի է վճարել հարկերը

23.08.2013 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պետական վճարումների էլեկտրոնային E-payments.am համակարգը այսուհետ թույլ է տալու ֆիզանձանց, անհատ ձեռներեցներին եւ մանր ու միջին ձեռնարկատերերին կատարել իրենց հարկային պարտավորությունները էլեկտրոնային եղանակով:

Ի սկզբանե e-payments.am համակարգը թույլ էր տալիս էլ. եղանակով վճարել վարչական տուգանքները եւ պետտուրքի կամ տեղական տուրքի, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը:

«Համակարգն այժմ թույլ է տալիս կատարել ձեր հարկային պարտավորությունները՝ առանց աշխատանքից կտրվելու եւ բանկ այցելության վրա լրացուցիչ ժամանակ վատնելու», - այսօր Երեւանում ներկայացնելով համակարգը, ասել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

Նա տեղեկացրել է, որ համակարգն առցանց վճարումների ժամանակ ստուգում է վճարողի կողմից մուտքագրված ՀՎՀՀ-ն եւ տվյալ հարկատեսակի գանձապետական հաշվեհամարի իսկությունը:

Եթե առցանց վճարումը կատարվում է մինչեւ ժամը 16:00-ն (գործառնական օրվա ավարտ), ապա կատարված վճարումները ՀՀ պետբյուջեի համապատասխան գանձապետական հաշիվներին հաշվեգրվում են հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այդ ժամից ուշ կատարված վճարման դեպքում՝ մեկ աշխատանքային օր հետո:

Դիտում՝ 2226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW