ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, երեք տարով հետաձգվել է ջերմոցային տնտեսությամբ զբաղվող «Բիո Գրուպ» ընկերության ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն ասել է, որ ընկերությունը Կոտայքի մարզում նախատեսում է կառուցել շուրջ 10,7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի եւ լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Ընկերությունն արդեն կատարել է մոտ 660 մլն դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա ստանալ տարեկան շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Tweet Դիտում՝ 2945