KfW-ն €18,5 մլն կտրամադրի Շիրակում Կապսի ջրամբարի վերականգնման համար

08.08.2013 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գերմանական Վերականգնման վարկերի բանկը (KfW) €18,5 մլն-ի վարկ կտրամադրի Շիրակի մարզում Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնման վրա:

Համապատասխան համաձայնագիրն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985-ին մեկնարկած շինարարությունը դադարեցվեց 1993թ., երբ  պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ: Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի մրցույթ է հայտարարվել:

Այժմ գերմանական բանկը պատրաստ է €350 հազ. դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՝ մինչեւ ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Դիտում՝ 5067

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW