Facebook-ում Յունիբանկի պաշտոնական էջում (facebook.com/unibankarmenia) օգոստոսի 1-ին կմեկնարկի «Մագնիս» արտոնությունների եւ զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա 1 մլն դրամ, հայտնել են բանկում: Մրցույթին կարող են մասնակցել Յունիբանկի այն քարտապանները, որոնք ամսական կկատարեն առնվազն 30 000 դրամի անկանխիկ վճարումներ: Մասնակիցները պետք է պատասխանեն ամենօրյա հարցին “Մագնիս” ծրագրի գործընկերների եւ քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ եւ նկարագրեն, թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:Ճիշտ եւ արագ պատասխանների համար շնորհվում են միավորներ ըստ ստորեւ ներկայացված սանդղակի` - առաջին պատասխան` 50 միավոր,- երկրորդ պատասխան` 40 միավոր,- երրորդ պատասխան` 30 միավոր,- չորրորդ պատասխան` 20 միավոր,- հինգերորդ պատասխան` 10 միավոր,- ճիշտ պատասխան օրվա ընթացքում` 5 միավոր:Մասնակիցները միավորներ կարող են վաստակել նաեւ շահումը ծախսելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարի օգտին առավելագույն թվով հավանություններ /like-եր/ (10 միավոր) եւ մեկնաբանություններ (15 միավոր) հավաքելու միջոցով: Լրացուցիչ 20 միավոր կտրվի մրցույթի մասին տեղեկատվությամբ կիսվելու (share) դեպքում: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը: Մրցանակը` 1 մլն դրամ պարգեւով բանկային քարտը, հաղթողին կհանձնվի սեպտեմբերին Յունիբանկի գլխամասային գրասենյակում: Արտոնությունների եւ զեղչերի “Մագնիս” ծրագիրը գործարկվել է Յունիբանկի քարտապանների համար: Այն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առեւտրի եւ սպասարկման սրահներով: Ծրագրի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրվում են մինչեւ 40% զեղչեր: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Tweet Դիտում՝ 4331