2013-ի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.4%-ով (հունվար-հունիսի ցուցանիշը՝ 5.3%): Մայիսի համեմատ հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.9%-ով, իսկ 2012թ. մայիսի համեմատ՝ 1.3%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:2013թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 9.2%-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 4.4%-ով՝ գյուղատնտեսական արտադրանքը, 0.1%-ով՝ առեւտրի շրջանառությունը, 12.9%-ով՝ արտահանումը: Շինարարությունը հունիսին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ նվազել է 8.3%-ով, ծառայությունների ծավալը՝ 1.5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7.2%-ով, ներմուծումը՝ 0.3%-ով: Ս.թ. հունվար-հունիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 567 մլրդ 410.1 մլն դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.3%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 3,5%-ով (942 մլրդ 681,8 մլն), ծառայությունների ծավալը` 4.4%-ով (478 մլրդ 232.1 մլն):2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2,1%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսությունում (200 մլրդ 196.9 մլն), իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 8.2%-ի անկում (123 մլրդ 319,1 մլն):Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հունիսին նվազել է 4,9%-ով եւ կազմել 3860.7 մլն կՎտ.ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2012թ. հունվար-հունիսի համեմատ աճել են, համապատասխանաբար, 4,1 եւ 4,8%-ով:2013-ի հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.7%-ով եւ կազմել 142 642 դրամ ($346):2013-ի հունվար-հունիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $2 մլրդ 671,2 մլն կամ 1 տրլն 102,6 մլրդ դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0.8%-ով:Արտահանման ծավալը հունվար-հունիսին աճել է 9,9%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 288,3 մլրդ դրամ կամ $699,7 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2.1%-ով եւ կազմել 814,3 մլրդ դրամ կամ $1 մլրդ 971.5 մլն: ՀՀ արտաքին առեւտրի պակասուրդը 2013-ի հունվար-հունիսին կազմել է 526 մլրդ դրամ կամ $1 մլրդ 271.8 մլն: Tweet Դիտում՝ 4650