Արդշինինվեստբանկը 100 մլն դրամ է նվիրաբերել «Լույս» հիմնադրամին

22.07.2013 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկը չորրորդ տարին անընդմեջ նվիրատվություն է կատարում «Լույս» հիմնադրամին, որի գլխավոր նպատակներից է աջակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ ընդունված հայ ուսանողներին:

Ինչպես հայտնել են բանկում, հիմնադրամին կրթաթոշակային ծրագրին Արդշինինվեստբանկը կտրամադրի հերթական 100 մլն դրամը:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի եւ շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել բարձրակարգ մասնագետների պատրաստմանն ուղղված «Լույս» հիմնադրամի ջանքերը:

«Քննարկումների ընթացքում բանկի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել եւ խորացնել «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը՝ աջակցելով հիմնադրամի շրջանակներում նորաստեղծ գործարար գաղափարներին եւ ապահովելով շրջանավարտներին աշխատանքով», - նշել են բանկում:

Դիտում՝ 6259

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW