ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր ասել է, որ ՓՄՁ աջակցության ծրագիրը պետք է շարունակվի եւ ընդլայնվի:Այդ մասին նա ասել է, մեկնաբանելով Վերահսկիչ պալատի եզրակացությունն այն մասին, որ ՓՄՁ աջակցության ծրագիրը անարդյունավետ է: Նախարարի խոսքով, Վերահսկիչ պալատը սկսնակ ձեռնարկատերերին տրված ֆինանսական աջակցությունը անարդյունավետ է գնահատել, քանի որ ձեռնարկությունների մի մասը փակվել է:«Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ ձեռնարկությունները կարող են լուծարվել գործունեության հենց առաջին տարվա ընթացքում: Զարմանալին այն է, որ Հայաստանում գոյություն ունի թյուր կարծիք ձեռնարկությունների արդյունավետության եւ արտադրողականության վերաբերյալ», - ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 1563