Զարգացման Բանկում շարունակվում են մասնագիտական կողմորոշման էքսկուրսիաները

26.06.2013 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը շարունակում է արդեն ավանդույթ դարձած հանդիպումներն ավարտական դասարանների աշակերտների, համալսարանների ուսանողների հետ։

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, հունիսի 19-ին եւ 26-ին Զարգացման Բանկում տեղի ունեցան մասնագիտական կողմորոշման էքսկուրսիաներ Մոսկվայի  տնտեսագիտության, վիճակագրության, ինֆորմատիկայի պետական համալսարանի Երեւանյան մասնաճյուղի ուսանողների համար:

Ապագա մասնագետները ստացան բանկային համակարգի մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթացան բանկի պատմությանը, գործունեությանը, կառուցվածքին եւ ծառայություններին:

«Մասնագիտական կողմնորոշման էքսկուրսիաները խթան են հանդիսանում ուսանողների համար հասկանալու, թե ինչպիսի մասնագիտական հմտություններ է անհրաժեշտ ունենալ հետագայում բանկում աշխատելու համար»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2155

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW