Արմավիրցիները կառավարությունից 50 000 դրամ կստանան

06.06.2013 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, Արմավիրի մարզի կարկուտից տուժած 1606 ընտանիք 50 հազարական դրամ աջակցություն կստանա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ այս խնդրի լուծմանը պետությունը կտրամադրի ավելի քան 80 մլն դրամ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ սա առաջին քայլն է կանխիկ գումարով աջակցություն ցուցաբերելու ճանապարհին, հետագայում կարկուտից տուժած բնակիչներն աջակցություն կստանան նոր ձեւավորվող հիմնադրամի կողմից:

Հիմնադրամին իրենց անձնական եկամուտներից գումար կհատկացնեն կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ պետությունը կփոխհատուցի կարկուտից տուժած բնակիչների հողի հարկը եւ ջրօգտագործման վճարները: Այդ նպատակներով կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի համապատասխանաբար 207 մլն եւ 650 մլն դրամ:

Դիտում՝ 1492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW