ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում արդեն տեղադրված են ՀՀ նույնականացման քարտեր ընթերցող սարքեր, հայտնել են բանկում:Սարքը հնարավորություն է ընձեռում ընթերցել ՀՀ նույնականացման քարտում առկա տվյալները եւ ներմուծել դրանք ավտոմատացված բանկային համակարգ: Այս նորամուծությունը հնարավորություն է ընձեռում նվազեցնել բանկում բանկային հաշիվ, քարտ եւ ավանդ ձեւակերպող յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար ծախսվող միջին ժամանակը:«ՀՀ Նույնականացման քարտեր ունեցող հաճախորդների ժամանակի խնայողության նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը վերազինել է իր մասնաճյուղային ցանցը նույնականացման քարտեր ընթերցող սարքերով: ՀՀ բանկային շուկայում մշտապես հանդես գալով նոր պրոդուկտներով եւ ծառայություններով` մենք զուգահեռաբար աշխատանքներ ենք վարում այնպիսի համակարգերի ներդրման ուղղությամբ, որոնք ենթակառուցվածք են ստեղծում բանկում գործող բիզնես-գործընթացների կատարելագործման համար եւ նպաստում Բանկի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման գործընթացի շարունակական բարելավմանը», - ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 4072