Յունիբանկը համաբրենդային ծրագիր է սկսել հագուստի խանութների ցանցի հետ

16.05.2013 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը “Բեներիկ” ընկերության հետ համատեղ իրականացնում է “U-Customers Basic House”  համաբրենդային ծրագիրը, որի շրջանակներում Basic House, Bata,  Ko.Shik, Z-Generation եւ COOLCLUB խանութների ցանցում գնումների անկանխիկ վճարման համար առաջարկում են վարկային քարտեր:

Համաբրենդային քարտերը հաճախորդներին տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 0% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է 12 ամիս ժամկետով, վարկի գումարը կազմում է 200 000 դրամ: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը, հայտնել են բանկում:

Քարտի ձեւակերպման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկային քարտը կարելի է ձեւակերպել Յունիբանկի 44 մասնաճյուղերում, ինչպես նաեւ Basic House, Bata,  Ko.Shik, Z-Generation եւ COOLCLUB խանութներում: Վարկային հայտը կարելի է ներկայացնել նաեւ առանց բանկ կամ խանութ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է լրացնել  www.unibank.am կայքում կամ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված օնլայն հայտը:

Դիտում՝ 3570
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW