KfW-ն 820 հազ. եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

16.05.2013 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի /KfW/ հետ ֆինանսավորման համաձայնագրի կնքմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համաձայնագրի շրջանակներում KfW-ն մինչեւ 820 հազար եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ ծրագրի առաջին փուլի շրջանակներում կիրականացվի Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն ու շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատում:

Դիտում՝ 1497

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW