Անելիք Բանկը գործարկել է նոր՝ «Շահավետ» ավանդատեսակը, որը նախատեսված է ֆիզիկական անձանց համար, եւ հնարավորություն է ընձեռում հաճախորդներին նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարները:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, ավանդատեսակն ընդունվում է 1 տարի ժամկետով, ընդ որում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 200 դոլար կամ 200 եվրո: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում կազմում է 12,99 %, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 8,11%, իսկ եվրոյի դեպքում՝ 5,26 % (ավանդատեսակի տարեկան պարզ տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 11.5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7.5%, իսկ եվրոյի դեպքում` 5%): Կախված ավանդի մեծությունից`բանկի հաճախորդները կարող են անվճար ստանալ նաեւ ArCa, Cirrus/Maestro կամ MasterCard քարտեր: Tweet Դիտում՝ 2845