Գագիկ Մինասյանը` կառավարության տնտեսական թիմի թարմացման մասին

08.05.2013 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ասել է, որ նոր կառավարության տնտեսական թիմի թարմացումը պայմանավորված չէ նախկին նախարարների աշխատանքով:

«Մենք ունենք ավելի բարձր նշաձող. ակնկալում ենք, որ յուրաքանչյուր տարի պետք է ունենանք առնվազն 7% տնտեսական աճ, իսկ միջին աշխատավարձի չափը պետք է գերազանցի միջին գնաճի ցուցանիշը: Այս առումով տնտեսական բլոկի նախարարների առջեւ նոր խնդիրներ են դրվում»,-ասել է Գագիկ Մինասյանը:

ԱԺ պատգամավորը նշել է, որ «նոր կառավարության աշխատանքի արդյունքները սպասեցնել չեն տա»:

Անդրադառնալով սպորտի եւ երիտասարդության  հարցերի նոր նախարարի նշանակմանը` Գագիկ Մինասյանը  նշել է, որ փոփոխությունը ունի քաղաքական դրդապատճառներ: «Դժվար է պատկերացնել, որ կառավարությունում նախարար ունեցող քաղաքական ուժը կողմ չի քվեարկում կառավարության գործունեության ծրագրին», - ասել է նա:

Դիտում՝ 1874

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW