Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «կառավարության աշխատանքի արդյունքները պետք է լինեն չափելի»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է` հանդես գալով նոր կառավարության առաջին նիստում: «Քաղաքացիների սպասումները նոր կառավարությունից շատ մեծ են, եւ արդյունավետ աշխատելու համար որեւէ խոչընդոտ չկա, ստեղծվել են նպաստավոր պայմաններ լավ առաջընթաց ապահովելու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ եւ որոշակի», - շեշտել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը հավելել է, որ ինչպես եւ 2012-ին, այս տարի եւս կառավարության առջեւ խնդիր է դրված ապահովել 7%-ոց տնտեսական աճ: «Կառավարության աշխատանքի արդյունքները պետք է լինեն չափելի՝ կենսաթոշակների բարձրացում, սոցիալական խնդիրների լուծում», - ասել է նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից հավաստիացրել է, որ գործադիր մարմինը կանի ամեն ինչ՝ արդարացնելու քաղաքացիների սպասումները: Tweet Դիտում՝ 4063