Տիգրան Սարգսյան. «5 տարում պլանային ստուգումները կրճատվել են 8 անգամ»
02.05.2013 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Վերջին հինգ տարում պլանային տեսչական ստուգումների քանակը Հայաստանում ութ անգամ կրճատվել է, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Սա կարեւորագույն ցուցանիշ է տեսչական բարեփոխման տեսակետից: Չնայած ստուգումների քանակը կտրուկ նվազել է՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է` բարձրացել է նաեւ արդյունավետությունը:
Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում եւ ոլորտներում, եւ տեսնում ենք, որ ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է: Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք», - ասել է վարչապետը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: