«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարարել է 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները` Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւի գնահատմամբ, 2012 թվականը բանկի համար համառ աշխատանքի եւ կայուն առաջընթացի տարի էր: «Չնայած մրցունակության սրացմանը Հայաստանի ֆինանսական շուկայում, ՎՏԲ-Հայաստան Բանկը վստահորեն պահպանում է իր առաջատար դիրքերը»,- նշել է Յուրի Գուսեւը, հավելելով, որ բանկի կարեւոր առաջնայնություններից է ունիվերսալ բանկի հետագա զարգացումը կայուն դիրքերով ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսում: 2012 թ-ին բանկն իր ծառայություններն է տրամադրել 359 հազար հաճախորդ-ֆիզիկական անձանց եւ ավելի քան 5 հազար հաճախորդ-իրավաբանական անձանց: «Մենք կշարունակենք առաջ գնալ այն ուղղությամբ, որն ի սկզբանե որդեգրել ենք` տրամադրել բարձրորակ ֆինանսաբանկային ծառայություններ, ձեռնարկել քայլեր, ուղղված սպասարկման որակի բարելավմանը եւ նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Վստահ ենք, որ 2013 թվականը կլինի էլ ավելի արդյունավետ ու ակնկալում ենք վարկային եւ ավանդային պորտֆելի աճի բարձր տեմպ»,- ընգծել է Յուրի Գուսեւը:«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2012թ. հիմնական ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաեւ բանկի գործունեությունը կորպորատիվ ու մանրածախ բիզնեսի ոլորտում ներկայացված են այստեղ: Tweet Դիտում՝ 3710