Կենսաթոշոկների եւ աշխատավարձերի կտրուկ բարձրացումը կհանգեցնի բարձր գնաճի, այսօր ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:Նա ասել է այդ մասին՝ մեկնաբանելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության անդամ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանի կոչը՝ մի քանի անգամ բարձրացնել նվազագույն աշխատավարձերն ու կենսաթոշակները:«Մենք համամիտ չենք նման առաջարկի հետ, քանի որ կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացման ժամանակ պետք է լինել շատ զգույշ՝ նախապես ապահովելով այս գործընթացներն անհրաժեշտ ռեսուրսներով, որպեսզի այն չհանգեցնի բարձր գնաճի»,- ասել է փոխնախարարը:Նա նշել էլ, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումը հարկերի բարձրացման եւ պետական պարտքի ավելացման հաշվին «խիստ վտանգավոր երեւույթ է տնտեսության համար»:«Ֆինանսների նախարարությունը գնում է սոցիալական ծրագրերի ծավալների մեծացման ճանապարհով, սակայն այդ ճանապարհին պետք է իրատես լինել», - եզրափակել է փոխնախարարը: Tweet Դիտում՝ 1519