2011թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), եւ այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող եւ, մասնավորապես, համակարգչային եւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ:Ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր պայամագրով նախատեսված պայմաններով: Պայմանագրի պայմանների համաձայն, վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ ընկերություն-վաճառողը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման եւ այլ պայմանները: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Բանկի մամուլի ծառյությունում, ՎՏԲ-Հայաստան Բանկի իրականացրած ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ Ավետիս Կապուտիկյանը, որը վաճառում է համակարգչային տեխնիկա ք. Երեւան Գարեգին Նժդեհ 12 հասցեում եւ համագործակցում է Բանկի հետ, խախտել է բանկի հետ կնքված համապատասխան պայմանագիրը, եւ, հնարավոր է, ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ:“Այդ կապակցությամբ եւ հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար”, - նշված է բանկի մամուլի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3932