Երեւանում տեղ չի գտնվել ազատ տնտեսական գոտու համար

08.04.2013 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը եւ Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան բանակցություններ են վարում 40 օտարերկրյա ընկերությունների հետ՝ Երեւանում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է Հայ ոսկերիչների միության (AJA) եւ Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նախագահ Գագիկ Գեւորգյանը:

Նրա խոսքերով, օտարերկրյա ընկերությունները հետաքրքրված են այս ծրագրով, համապատասխան օրենքը ընդունված է, ծրագրի 80% արդեն իրականացված է:

“Սակայն ազատ գոտու տեղակայման խնդիր կա: Մենք` գործարարներս, պատրաստ ենք սկսել աշխատանքը, սակայն համապատասխան տարածք չկա”, - ասել է Գագիկ Գեւորգյանը:

Նա հիշեցրել է, որ ազատ գոտու տեղակայման վերաբերյալ բանակցություններ էին տարվում Էդուարդո Էռնեկյանի հետ` օդանավակայանի հին շենքի վերաբերյալ: Տարբերակներից մեկն էր նաեւ «Մերգելյան» ինստիտուտի տարածքը: Սակայն այս ծրագրերը չիրականացան:

Գագիկ Գեւորգյանը տեղեկացրել է, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման համար անհրաժեշտ է 20 հազար քառակուսի մետր տարածք:

Նա հավելել է, որ ապրիլի 10-ին հանդիպելու է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ կրկին բարձրացնելու է այս խնդիրը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր հերթին  անդրադառնալով տարածքի խնդրին, ասել է, որ սեփականաշնորհման գործընթացից հետո Երեւանում պետական սեփականություն հանդիսացող գույք չի մնացել: Նրա կարծիքով, անհրաժեշտ է բանակցություններ սկսել հին գործարանների սեփականատերերի հետ:
 

Դիտում՝ 1679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW