Deutsche Bank-ը թաքցրե՞լ է $12 մլրդ-ի վնասները

05.04.2013 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բունդեսբանկը եւ Գերմանիայի ֆինանսական ոլորտի վերահսկող մարմինը (BaFin) հետաքննություն են սկսել Deutsche Bank-ի նկատմամբ, որին ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները մեղադրել էին մեքենայությունների մեջ:  

Ինչպես գրում է РБК Daily-ին` վկայակոչելով The Financial Times-ը, Գերմանիայի խոշորագույն բանկը կասկածում են դերիվատիվների մեքենայությունների մեջ, ինչը բանկին թույլ է տվել թաքցնել վնասները ֆինանսական ճգնաժամի ժամանակ, որոնք կարող են հասնել $ 12 մլրդ-ի:

Բունդեսբանկը հետաքննությունը կանցկանցի ԱՄՆ տարածքում:

2012 թվականի դեկտեմբերին Deutsche Bank-ը հերքել էր բոլոր մեղադրանքները իր ֆինանսական հաշվետվության կեղծումների մասին: Այս շաբաթ բանկը հաստատել է իր դիրքորոշումը: Մասնավորապես, բանկում հայտնել են, որ «2,5 տարվա վաղեմություն ունեցող կասկածները» մանրակրկիտ ուսումնասիրվել են բանկի կողմից վարձակալված իրավաբանական ընկերության կողմից, որը դրանք  «բացարձակապես անհիմն» է անվանել:  

Դիտում՝ 2000

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW