ԱԺ-ում հանրային լսումներ կկազմակերպվեն ընդերքի վերաբերյալ

28.03.2013 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանձնարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ԱԺ-ում կազմակերպել  հանրային լսումներ ընդերքի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է, որ վերջին շրջանում կառավարությանը տարբեր հարցադրումներ են ուղղվում մեղադրանքի տեսքով, թե արդյո՞ք «մենք տիրապետում ենք ընդերքին, արդյո՞ք եկամուտները ճիշտ են հավաքագրվում եւ այլն»:

«Այդ բոլոր հարցադրումներին մենք պետք է պատասխան տանք, մանավանդ, որ ընդունել ենք «Ընդերքի մասին» նոր օրենք», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 4626

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW