Ռուսական Սբերբանկին պատկանող թուրքական Denizbank-ը բանակցություններ է վարում Թուրքիայում Citigroup-ի մանրածախ ստորաբաժանման ձեռքբերման շուրջ, գրում է Վեդոմոստին:Ռուսական պետբանկի ներկայացուցիչը հաստատել է, որ Denizbank-ը դիտարկում է Թուրքիայում Citigroup-ի մանրածախ պորտֆելի եւ որոշակի ենթակառուցվածքների ձեռքբերումը:Անցյալ տարվա դեկտեմբերին Citigroup-ը հայտարարել էր, որ նախատեսում է վաճառել կամ դադարեցնել իր մանրածախ բիզնեսը Թուրքիայում, Պակիստանում, Ռումինիայում, Ուրուգվայում եւ Պարագվայում՝ պահպանելով Թուրքիայում իր կորպորատիվ ստորաբաժանումը:2012թ. սեպտեմբերին Սբերբանկն ավարտել է ֆրանկո-բելգիական Dexia խմբից €2.79 մլրդ-ով թուրքական Denizbank-ի բաժնետոմսերի 99.85%-ի ձեռքբերումը: Գործարքն ընդգրկել է Ավստրիայում եւ Ռուսաստանում Denizbank-ի «դուստր» բանկերը: 2012թ. III եռամսյակի արդյունքներով թուրքական Citi-ի ակտիվները կազմել են $4,4 մլրդ, մանրածախ վարկային պորտֆելի ծավալը (սպառողական վարկեր եւ վարկային քարտեր)՝ $672 մլն, իսկ ընդհանուր վարկային պորտֆելը՝ $1,8 մլրդ: Denizbank-ի սպառողական վարկերը պորտֆելը 2012-ի վերջի դրությամբ կազմել է $5,6 մլրդ: Tweet Դիտում՝ 2635