Կանանց մեկամսյակի կապակցությամբ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, կանայք կարող են ներդնել Զարգացման Հայկական Բանկում "Հմայիչ" ավանդատեսակը 14,04% տարեկան տոկոսադրույքով: Մինչ օրս ՀՀ դրամով ավանդների համար բանկում գործող ամենաբարձր տոկոսադրույքը 13% էր: Ակցիան նախատեսված է միայն կանանց անունով ներդրվող ավանդների համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 000 դրամ, առավելագույնը` 50 000 000 դրամ: Ավանդի ժամկետը` 1 տարի:Առաջին երեք ամսվա ընթացքում ավանդի գումարի ցանկացած նվազեցման (պայմանագրի վաղաժամկետ, մասնակի կամ ամբողջական լուծման) դեպքում բանկը կատարում է նվազեցվող գումարի դիմաց հաշվեգրված տոկոսագումարի վերահաշվարկ ամբողջ ժամանակահատվածի համար` ավանդային հաշվում գտնված փաստացի օրերի դիմաց հաշվարկում և վճարում է տոկոսագումար` ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույքով:4-րդ ամսվանից սկսված` ավանդի գումարի ցանկացած նվազեցման դեպքում տոկոսագումարի վերահաշվարկը կատարվում է միայն վերջին ոչ ամբողջական ամսվա համար` ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույքով: Tweet Դիտում՝ 2454