Անելիք Բանկը միացել է «Ուսումնական վարկեր» պետական ծրագրին

07.03.2013 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը առաջիններից մեկը ստորագրել է «Ուսումնական վարկեր» պետական վարկային ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիրը:

Նշված վարկային ծրագրով ուսումնական վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչեւ 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:

Վարկի առավելագույն գումարը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1 800 000 դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը չորս մասնաբաժնով, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար դրամ` կախված ուսման վարձի չափից:

Վարկը կտրամադրվի 12% տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին:

«Վերջերս ՀՀ նախագահն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ ուսման վարկավորումը պետք է դարձնել հնարավորինս հասանելի ավելի մեծ թվով անձանց համար: Հաշվի առնելով ՀՀ նախագահի ելույթում արծարծած վերը նշված խնդիրը, համադրելով այն բանկի ռեսուրսների, ռիսկայնության եւ պետական տվյալ ծրագրի հնարավորությունների հետ՝ Բանկը որոշեց հնարավորինս շուտ միանալ պետական տվյալ վարկային ծրագրին, եւ օր առաջ հասանելի դարձնել ուսման վարկավորման պրոցեսն ավելի մեծ թվով շահառուների համար: Այս ծրագրով գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները կկարողանան ստանալ ուսման վարկեր  ընդամենը 9% տարեկան տոկոսադորույքով, որը, վստահ եմ, լրացուցիչ ազդակ է ուսանողների համար ձգտել գերազանց առաջադիմությանը:

Բանկի կողմից մշակված ուսմանն ուղված  այս եւ մնացած բոլոր վարկատեսակները , վստահ եմ, ավելի դյուրին կդարձնի ուսման վարկավորման պրոցեսը, որը ես շատ եմ կարեւորում, քանի որ լիարժեք համամիտ եմ այս բանկային գործիքի կարգախոսի հետ` «Կրթությունը բարեկեցության հիմքն է»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Դիտում՝ 1829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW